close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը կոշտ հարձակվում է արևելքում, մեզ զենք է պետք. Զելենսկի

Աշխարհ

26 Մայիսի 2022, 16:00
 Ռուսաստանը կոշտ հարձակվում է արևելքում, մեզ զենք է պետք. Զելենսկի

Արեւելյան շրջանում ռուսական զորքերը փորձում են առաջխաղացում իրականացնել՝ գնդակոծելով գյուղերը, եւ հրթիռակոծում ու ռմբակոծում են։ Տեղ-տեղ հակառակորդը տեխնիկայի և զինվորների թվի առավելություն ունի։ Այս մասին տեսաուղերձում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Ուկրաինայի զինված ուժերը, մեր հետախուզությունը և բոլոր նրանք, ովքեր պաշտպանում են պետությունը, դիմադրում են արևելքում ռուսական զորքերի ամենադաժան հարձակմանը... Որոշ տեղերում թշնամին մեծապես գերակշռում է տեխնիկայով, զինվորների թվով։ Ռուսական իշխանությունները բացահայտ որոշում են կայացրել՝ թույլ են տվել տարեցներով համալրել պայմանագրային ծառայությունը, այսինքն՝ նրանք այլեւս բավականաչափ երիտասարդներ չունեն, բայց պայքարելու ցանկությունը դեռ մնում է։ Դեռ ժամանակ է պետք այդ ցանկությունը նրանցից հեռացնելու համար: Մեզ դեռ անհրաժեշտ է գործընկերների օգնությունը, առաջին հերթին՝ Ուկրաինայի համար զենքով։ Ամբողջական օգնություն՝ առանց բացառությունների, առանց սահմանափակումների. դա բավական է հաղթելու համար»,- նշել է Ուկրաինայի ղեկավարը։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica