close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գյումրու գործով տուժող պապիները հերքել են, որ այդ տղաներն են իրենց հարվածել․ փաստաբան

Քաղաքական

26 Մայիսի 2022, 11:41
 ՏԵՍԱՆՅՈւԹ․ Գյումրու գործով տուժող պապիները հերքել են, որ այդ տղաներն են իրենց հարվածել․ փաստաբան

Գյումրու միջադեպի ժամանակ տուժող պապիները հերքել են, որ կոնկրետ այն 7 տղաներն են իրենց հարվածել, ովքեր այս պահին կալանավորված են՝ ըստ Yerkir.am-ի տեղեկացրեց մեղադրյալների փաստաբան Աբգար Պողոսյանը։

Նա մանրամասնեց, որ առերես հարցաքննություն է տեղի ունեցել կալանավորված տղաներից շատերի և տուժող պապիների միջև և  տուժողները հերքել են նախկինում տրված ցուցմունքները՝ կապված անձին լուսանկարով ճանաչման և այլ գործողությունների հետ, և առերես հարցաքննության ժամանակ պնդել են, որ նրանցից ոչ մեկն իրենց չի հարվածել, չի հայհոյել, այլ կերպ ասած՝ հասարակական կարգ չի խախտել։

Այսպիսով, մեղադրյալների որոևէ գործողություն անելու ապացույցը մնացել է ընդամենը ոստիկանների ցուցմունքները։

Աբսուրդը, սակայն, այն է, որ ի հայտ եկած այս նոր հանգամանքից հետո կալանավորված տղաների հոդվածը չի փոխվել՝ վարույթն իրականացնող մարմինը որոշել է արագ  նախաքննության ավարտ հայտարարել և գործը դատարան ուղարկել նույն հոդվածով՝ առանց վերաորակման։

«Սա շատ անակնկալ էր մեզ համար, քանի որ երբ տուժողները փոխել են իրենց ցուցմունքները, այլ կարևոր հանգամանքներ են նշել, վարույթն իրականացնող մարմինը պետք է որոշակի գործողություններ իրականացներ, ինչը չի իրականացրել»,-հայտարարեց փաստաբանը։

Սա դեռ ամենը չէ․ մեղադրյալ տղաները ևս ցուցմունքներ են տվել և կոնկրետ անուններ նշել այն  անձերի, որոնց տեսել են թե՛ Հոռոմի միջադեպի ժամանակ, երբ փակել էին դիմադրության ավտոերթի ճանապարհը, և թե՛ արդեն Գյումրու Երևանյան խճուղում, որտեղ պապիների հետ միջադեպն էր տեղի ունեցել․ բայց մեղադրյալների ցուցմունքներին որևէ մեկը ուշադրություն չի դարձրել՝ խտրական վերաբերմունք ցուցաբերելով։

Խտրական վերաբերմունք կար նաև ի սկզբանե՝ խափանման միջոցի հետ կապված, որովհետև տղաների կալանավորման անհրաժեշտությունը չկար՝ վստահեցրեց փաստաբան Աբգար Պողոսյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․ 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica