ԱՄՆ-ն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին. Բլինքեն
Աշխարհ

Միացյալ Նահանգները ողջունում է հայ-ադրբեջանական երկկողմ սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ հանդիպումը։ Այս մասին Twitter սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն աջակցում է ԵՄ միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցություններին և կոչ է անում շարունակել դրական թափն ու երկկողմ երկխոսությունը՝ հաջակցություն տարածաշրջանում խաղաղության», - գրել է նա: