close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել

Հասարակություն

26 Մայիսի 2022, 11:14
 Թագուհի Թովմասյանի գրությունների հիման վրա դատախազությունում քրեական գործեր են հարուցվել

Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանի՝ ՀՀ գլխավոր դատախազին ուղղված գրությունների հիմքով հերթական քրեական գործերն են հարուցվել։

«Մայիսի 5-ին և 6-ին ոստիկանների կողմից ՀՀ քաղաքացիների դեմ բռնության կիրառման դեպքերի մասին գրություններ էի ուղարկել ՀՀ գլխավոր դատախազին։ Գրություններին կցել էի առարկայական ապացույցներ՝ տեսանյութերի տեսքով, որտեղ երևում են ոստիկանության աշխատակիցների կողմից անհամաչափ ուժ կիրառելու արդյունքում խաղաղ ակցիա իրականացնող քաղաքացիների հիմնարար իրավունքների խախտման դեպքերը, ինչպես նաև անչափահաս երեխայի բերման ենթարկելու և պատգամավոր Արամ Վարդևանյանի դեմ բռնություն կիրառելու դեպքերը։ Մայիսի 6-ին Գլխավոր դատախազի քննությանն էի հանձնել ոստիկանի կողմից տարեց կնոջը հարվածելու դեպքը։

Արդեն 3 քրեական գործ է հարուցվել հանցագործության մասին հաղորդումներ ներկայացնելու իմ գրությունների հիման վրա։

Հետևողական եմ լինելու քրեական գործերի ընթացքին և ոստիկանության կողմից շարունակվող ՀՀ քաղաքացիների իրավունքների խախտման յուրաքանչյուր դեպքի մասով», - այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Թովմասյանը։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica