close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես

Քաղաքական

25 Մայիսի 2022, 21:20
 «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի». Տիգրանաշենում դիմավորում և ճանապարհում են այսպես

Արձագանքելով Փաշինյանի իշխանության կողմից Տիգրանաշենի հնարավոր հանձնման քննարկումներին՝ Վայոց ձորի մարզի երիտասարդները գյուղով անցնող միջպետական մայրուղու երկու հատվածներում գրել են «Առանց Նիկոլ» և «Առանց թուրքի»: Ինչպես նշում են երիտասարդները՝ Հայաստան անունը սրբություն է, և իրենք այն չեն կարող գետնին գրել:

Հիշեցնենք՝ դեռևս 2019 թ., երբ Փաշինյանի իշխանության օրոք ասֆալտապատվում էր ճանապարհը, մայրուղու այն հատվածը, որն ըստ ամերիկյան նավիգացիոն համակարգի (GPS) ներառված է Ադրբեջանի սահմաններում, չի ասֆալտապատված: Այս հանգամանքը շատերին հիմք է տալիս ենթադրելու, որ Փաշինյանի իշխանությունը դեռ պատերազմից մեկ տարի առաջ արդեն դավաճանական պայմանավորվածություններ ուներ Ադրբեջանի իշխանության հետ և պատրաստվում էր հանձնել ոչ միայն Արցախը, այլևս ՀՀ մի շարք տարածքներ:

Տիգրանաշենով անցնող միջպետական մայրուղու երկու հատվածներում կատարելով նշված գրառումները՝ Վայոց ձորի մարզի՝ համազգային «Դիմադրություն» շարժման մասնակից երիտասարդները ցույց են տվել, որ մերժելի են Փաշինյանի իշխանության դավադիր քայլերը, և հայրենիքի որևէ հատված չի կարող սակարկման կամ հանձնման ենթակա լինել:

Ի դեպ, Yerkir.am-ը տեղեկացել է նաև, որ նշված երիտասարդներից՝ Արման Խուդոյանին և Կարեն Քարամյանին, ովքեր պետական օղակների աշխատակիցներ են և այս օրերին գտնվում են արձակուրդի մեջ, աշխատավայրերից զանգահարել և հայտնել են, որ վերջիններս պետք է ներկայանան և աշխատանքից ազատման դիմումներ գրեն:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica