close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իլհամիկի հորն եմ բերել, ասում է՝ իմ բեռն ինձ տվեք, գնամ․ աչաջուրցին վճռական է դավաճանին Ադրբեջան հասցնելու

Քաղաքական

25 Մայիսի 2022, 19:51
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Իլհամիկի հորն եմ բերել, ասում է՝ իմ բեռն ինձ տվեք, գնամ․ աչաջուրցին վճռական է դավաճանին Ադրբեջան հասցնելու

Իլհամիկ անունով էշով Փաշինյանի հետևից ԱԺ գնացած աչաջուրցի դաշնակցական Սևադա Ղուկասյանը Գարեգին Նժդեհի հրապարակում հանրահավաքի  հարթակից ժողովրդին վստահեցրեց, որ Իլհամիկը ոստիկանների վերահսկողության տակ է, բայց ինքը պլան Բ․ ունի՝ նրա հորն է բերել Երևան՝ Հեյդարիկին՝ հայտնում է Yerkir.am-ը։

Սևադան ասաց, որ շատ են հարցնում՝ բա էն էշն ո՞ւր է․ «Բոլորիս հայտնի Իլհամիկը այս պահին խիստ հսկողության տակ է, մի քանի ոստիկանական հենակետեր են դրված ու 24-ժամյա հերթափոխություն է իրականացվում։ Մեր շարքային ոստիկանները՝ էդ խեղճ տղերքն, ասում են, ախպեր, խայտառակ ենք լինում՝ մեր բանուգործը թողած, փոխանակ հանցագործ բռնենք՝ եկել ենք էշ ենք ախրանյատ անում։ Դե ոչինչ, հիմա տենց ա։ Բայց փոխարենը մենք ունենք պլաբ Բ․՝ այստեղ ենք բերել Իլհամիկի հորը՝ Հեյդարիկին։ Բանակցությունները դժոխքի հետ մի քիչ դժվար էր, բայց արդյունքի հասանք․ Հեյդարիկը ֆիզիկապես իրեն լավ է զգում, բայց մի քիչ նեղված է, ասում է՝ արագացրեք, վարուցանքի վախտ է, հազար գործ կա, իմ բեռը ինձ տվեք՝ գնամ»։

Ժողովուրդ, էն ժամանակ մենակ էի՝ չկարողացա, ասաց Սևադա Ղուկասյանը, բայց հիմա էս հոծ բազմությունը տեսնողը վստահաբար կարող է խոստանալ՝ տանելու եմ ձեր շնորհիվ․ դավաճանը պիտի արժանավայել պատժվի։

«Չնայած որ դրանով իրեն լավություն ենք անում, քանի որ ծրագրի ավարտը Ադրբեջան հասցնելն է, իսկ Ադրբեջանը աշխարհի միակ կետն է, որտեղ իրեն լավ կընդունեն՝ կհերոսացնեն»,-ասաց Սևադա Ղուկասյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica