Ադրբեջանը Հայաստանին կվերադարձնի ապրիլի 25-ին գերեվարված հայ զինծառայողին
Տարածաշրջան

Զորամասից մարտական հենակետ գնալու ճանապարհին ապրիլի 23-ին ադրբեջանական վերահսկողության տակ հայտնված հայկական բանակի զինծառայող Էդուարդ Արթուրի Մարտիրոսովը կհանձնվի Հայաստանին։ Այս մասին լրագրողներին հայտնել է ադրբեջանցի գերիների և պատանդների տեղեկատվական կենտրոնի համակարգող Ահմեդ Շահիդովը։
Նա ասել է, որ Մարտիրոսովը հայկական կողմին կհանձնվի այս շաբաթ։