Չինական զորքերը Թայվանի մոտ զորավարժություններ են անցկացնում՝ «ԱՄՆ-ին նախազգուշացնելու համար»
Աշխարհ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) զինված ուժերը զորավարժություններ են անցկացրել Թայվան կղզու մերձակայքում գտնվող ջրերում՝ որպես «լուրջ նախազգուշացում» ԱՄՆ-ին։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Չինաստանի Ժողովրդական-ազատագրական բանակի մարտական հրամանատարության արեւելյան գոտու ներկայացուցիչ Շի Իին։
«Օրերս ՉԺԱԲ-ի մարտական հրամանատարության արևելյան գոտում իրական մարտական ռեժիմով պարեկային և համապարփակ զորավարժություններ են անցկացվել...»,- մանրամասնել է գերատեսչության ներկայացուցիչը՝ հավելելով, որ դրանք կազմակերպվել են Թայվանին և ԱՄՆ-ին նախազգուշացնելու համար՝ նրանց համատեղ գործողությունների ֆոնին։
Չինաստանի մասնակցությամբ զորավարժությունների մանրամասները և ներգրավված զինտեխնիկայի քանակը չեն հաղորդվում։