close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պենտագոնի կարծիքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան բանակցել Թուրքիայի հետ

Աշխարհ

25 Մայիսի 2022, 16:00
 Պենտագոնի կարծիքով՝ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան բանակցել Թուրքիայի հետ

Ըստ ԱՄՆ պաշտպանության փոխնախարար Քեթլին Հիքսի՝ Շվեդիան և Ֆինլանդիան կկարողանան բանակցել Թուրքիայի հետ ՆԱՏՕ-ին իրենց անդամակցության հարցով։

Ֆինլանդիան և Շվեդիան, ուկրաինական իրադարձությունների ֆոնին, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգին են փոխանցել դաշինքին միանալու դիմումները։ Financial Times թերթը գրել է, որ Թուրքիան արգելափակել է Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ մտնելու հայտի քննարկման գործընթացի մեկնարկը։ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան չի կարող «այո» ասել դաշինքին Ֆինլանդիայի և Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին Թուրքիայում արգելված Քուրդիստանի աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ հարաբերությունների վերաբերյալ։

«Մենք հավատում ենք, որ Ֆինլանդիան և Շվեդիան կկարողանան ուղղակիորեն լուծել իրենց տարաձայնությունները թուրքական կողմի հետ»,- ըստ Reuters-ի՝ ասել է Հիքսը Օսլոյում Նորվեգիայի պաշտպանության նախարար Բյորն Արիլդ Գրեհեմի հետ հանդիպման ժամանակ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica