close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ջրվեժի տներից մեկի բակում ականանետի ական է հայտնաբերվել. սակրավորներ են եկել

Հասարակություն

25 Մայիսի 2022, 13:08
 Ջրվեժի տներից մեկի բակում ականանետի ական է հայտնաբերվել. սակրավորներ են եկել

Մայիսի 25-ին, ժամը 10։29-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կոտայքի մարզի Ջրվեժ գյուղի 43-րդ փողոցի տներից մեկի բակում նկատել են արկ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

ԱԻՆ-ից  հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և քաղաքացիական պաշտպանության վարչության քաղաքացիական պաշտպանության ուժերի հավաքական կենտրոնի ինժեներասակրավորական խումբը:

Պարզվել է, որ հայտնաբերվածը կոռոզիայի ենթարկված 60 մմ տրամաչափի ականանետի ական է, որը ինժեներասակրավորական խմբի կողմից տեղափոխվել է հետագա ոչնչացման։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica