Ռուսական զինված ուժերը լքել են սիրիական շրջանները. թուրքական լրատվամիջոցներ
Աշխարհ

Թուրքական լրատվամիջոցները հաղորդում են, որ ռուսական զինված ուժերը լքել են սիրիական Քոբանի, Մանբիջ և Թել Ռիֆաթ շրջանները և կրճատել իրենց ներկայությունը Հալեպի և Իդլիբի գյուղերում։
«Իրանի աջակցությունը վայելող շիա աշխարհազորայինները փորձում են լցնել Ռուսաստանի կողմից ազատագրված տարածքներում առաջացած բացը, մասնավորապես՝ Լաթաքիայում, Հալեպում և Իդլիբում։ Քրդական SDF-ի ուժերը պնդում են, որ Ռուսաստանը պայմանավորվել է Թուրքիայի հետ ու դավաճանել իրենց և կրկին հրավիրում են ԱՄՆ-ին (ռուսների թողած տարածքներ)»։