close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային կոչ է արել երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ

Տարածաշրջան

25 Մայիսի 2022, 14:02
 Թուրքիան Ֆինլանդիային և Շվեդիային կոչ է արել երաշխիքներ տալ ՆԱՏՕ-ին անդամակցելուց առաջ

Թուրքիան պետք է գրավոր երաշխիքներ ստանա Ֆինլանդիայից և Շվեդիայից, նախքան ՆԱՏՕ-ին անդամակցելու համաձայնություն ստանալը, որ նրանք չեն աջակցելու ահաբեկիչներին․ ըստ Hurriyet-ի՝ հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն։

«Շվեդիան և Ֆինլանդիան պետք է դադարեցնեն աջակցությունը ահաբեկիչներին։ Մենք նրանցից գրավոր համաձայնություն ենք ուզում կոնկրետ քայլերի վերաբերյալ։ Շվեդիան և Ֆինլանդիան պատվիրակություններ ուղարկեցին մեզ մոտ, և մեր նախագահն ընդունեց այս առաջարկը»,- ասել է նա։

Չավուշօղլուն ընդգծել է, որ պատվիրակությունները բանակցություններ կանցկացնեն Անկարայում, և թուրքական կողմը պահանջներ կներկայացնի Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) «ահաբեկիչների» և պաշտպանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Նախարարը չի բացառել նաեւ, որ եռակողմ հանդիպումից հետո կարող է քառակողմ հանդիպում կայանալ՝ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Ստոլտենբերգի մասնակցությամբ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica