Փարիզը ողջունում է Բրյուսելում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
Քաղաքական

Ֆրանսիան ողջունում է մայիսի 22-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպման արդյունքը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ-ի տարածած հաղորդագրության մեջ։
«Այս հանդիպումը կողմերին հնարավորություն տվեց պայմանավորվելու սահմանային հարցերով երկկողմ հանձնաժողովի հանդիպման շուրջ։ Ֆրանսիան հաստատում է իր աջակցությունը Եվրամիության հովանու ներքո Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսությանը և կշարունակի խթանել այդ երկխոսությունը ազգային մակարդակում՝ որպես ԵՄ խորհրդի անդամ և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։