close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիք և ծանոթացել սահմանային իրավիճակին

Հասարակություն

25 Մայիսի 2022, 12:54
 ՀՀ-ում ՌԴ դեսպանն այցելել է Սյունիք և ծանոթացել սահմանային իրավիճակին
ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը ծանոթացել է Սյունիքի սահմանային իրավիճակին․ հայտնում է դեսպանատան մամուլի ծառայությունը։

Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայաստանում ՌԴ ԱԴԾ սահմանապահ վարչության ղեկավարության ուղեկցությամբ մայիսի 24-ին մեկնել է Սյունիք։

Ճանապարհին նա հարգանքի տուրք է մատուցել 2020 թվականին Երասխում մարտական առաջադրանք կատարելիս կործանված Մի-24 ուղղաթիռի անձնակազմի հիշատակին։

Դիվանագիտական առաքելության ղեկավարն այցելել է նաև հայկական Տեղ և Պարույր Սևակ սահմանային անցակետեր, որտեղ հանդիպել է ռուս սահմանապահների հետ, ծանոթացել նրանց ամենօրյա և ուսումնամարտական գործունեության առանձնահատկություններին, ինչպես նաև կեցության և ծառայության անցկացման պայմաններին, որոնք սեղմ ժամկետում զգալիորեն բարելավվել են ռուսական կողմի ջանքերով։ 

Սյունիքի մարզում Կոպիրկինին դիմավորել են Կապանի համայնքապետ Գևորգ Պարսյանը և քաղաքապետարանի ներկայացուցիչները, որոնք քաղաքի բնակիչների անունից շնորհակալություն են հայտնել Ռուսաստանին՝ սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած աջակցության, ինչպես նաև տարածաշրջանում անվտանգության ապահովման գործում սահմանապահների մասնակցության համար:

Դեսպանն այցելել է նաև Կապանի օդանավակայանի տարածքում գտնվող՝ ռուս սահմանապահների դիրքեր: Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Բուրշտինը դիվանագիտական առաքելության ղեկավարին ներկայացրել է հայկական սահմանի տվյալ հատվածում ստեղծված օպերատիվ իրավիճակի առանձնահատկությունները:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica