Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովի նիստը տեղի կունենա հաջորդ շաբաթ Մոսկվայում. ՌԴ ԱԳՆ
Քաղաքական

Հաջորդ շաբաթ Մոսկվայում կարող է տեղի ունենալ սահմանագշման և սահմանազատման հայ-ադրբեջանական հանձնաժողովի երկրորդ հանդիպումը. հայտնել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն։
«Հուսով ենք, որ այն կանցկացվի հաջորդ շաբաթ», - ասել է նա լրագրողներին:
Հիշեցնենք, որ Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետեր Մհեր Գրիգորյանն ու Շահին Մուստաֆաևը երեկ առաջին անգամ հանդիպել են՝ սահմանազատման և սահմանների անվտանգության հարցերով հանձնաժողովների ձևաչափով։
Ըստ Հայաստանի ԱԳՆ մամուլի ծառայության՝ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։