close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Այսօր ՀՀ նախագահն ու ԱԽ քարտուղարը հնարավորություն ունեցան չմասնակցելու Հայաստանի ու Արցախի կործանման ընթացքին

Քաղաքական

25 Մայիսի 2022, 12:02
 Այսօր ՀՀ նախագահն ու ԱԽ քարտուղարը հնարավորություն ունեցան չմասնակցելու Հայաստանի ու Արցախի կործանման ընթացքին

Այսօր` մայիսի 25-ին, առավոտյան ժամը 8-ից «Դիմադրություն» շարժման ակցիայի մասնակիցները, ՀՀ կապիտուլյացիոն իշխանությունների հեռացման պահանջով, փակել էին ՀՀ նախագահականի և Անվտանգության խորհրդի քարտուղարության շենքերը:

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շրջափակված նախագահականի դիմաց հայտարարեց, որ այսօր 155 աշխատակից չի կարողացել մտնել շենք:

Անտերության մատնված երկրի նախագահ Վահագն Խաչատուրյանը, որի նախագահական կյանքի միակ ուշագրավ իրադարձությունը Լիտվայի նախագահի առջև դաշնամուր նվագելն էր, և ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, որն ամեն կերպ ցանկանում է Արցախը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, կարող են հանգիստ չգնալ «աշխատանքի»: 

Այդ շենքերում մնացել են միայն հավաքարարները, որոնք պետությանն ավելի մեծ օգուտ են տալիս, քան պետական այս երկու ինստիտուտները` նախագահականն ու ԱԽՔ-ը: Երկուսի ղեկավարների բացակայությունն աշխատանքից ոչ մի կերպ չի վնասի Հայաստանին կամ Արցախին, քանզի երկուսն էլ անգործության են մատնված:

Ավելին՝ գործի չներկայանալու պարագայում նրանք հնարավորություն կունենան չմասնակցելու փաշինյանական վարչակազմի կողմից Արցախի հանձնման, Հայաստանի անվտանգությանն ուղղված սպառնալիքի աճի և օրեցօր շարունակվող ազգային խայտառակությանը, դավադիր գործողություններին, քանզի «աշխատանքի» գալիս նրանք զբաղվում են թուրքական շահի պաշտպանությամբ: Հետևաբար՝ Հայաստանի և Արցախի ազգային ու պետական շահը պահանջում է, որ փաշինյանական դավաճանությանը մասնակից այս երկու ինստիտուտներն այլևս չգործեն` ի շահ պետականության:

Փաստացի, Հայաստանի ճակատագիրն այսօր որոշվում է փողոցում, հրապարակներում, երկրում չկա ազգային-պետական իշխանություն, կա փողոցում գտնվող ժողովրդի իշխանություն, որը փորձում է կասեցնել ազգային պետականության անկման ընթացքը, և այս ամենի դեմ (գուցե հարկադրված) պայքարող ու կապիտուլյացիոն վարչակարգից հրահանգներ ստացող ոստիկանություն:

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica