close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Միջնակարգ կրթությամբ՝ պատգամավոր

Հասարակություն

25 Մայիսի 2022, 12:00
 Միջնակարգ կրթությամբ՝ պատգամավոր

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անուշ Բեղլոյանը մանդատը վայր է դրել՝ նոր պետական պաշտոնի նշանակման պատճառով: Նրան խորհրդարանում կփոխարինի «Իմ քայլը» խմբակցության ավագանու անդամ Գայանե Եղիազարյանը: Ով է նա եւ ինչ մասնագիտություն ունի, ուշագրավ մանրամասներ ենք պարզել կենսագրությունից:

Այսպիսով՝ կրթության վերաբերյալ միայն հայտնի է, որ 1982-1992թթ. սովորել է Երեւանի թիվ 175 միջնակարգ դպրոցում: Այնուհետեւ անցել է աշխատանքի նախ 
Երեւանի Հաստոցաշինական գործարանին կից գործող բնական քարերի արտադրամասում, ապա «Նարեկ» լիակատար տնտեսական ընկերությունում, այնուհետեւ` «Նարեկ Տոպազ» ՍՊԸ-ում՝ որպես որակի պատասխանատու:

Կենսագրության մեջ Գ. Եղիազարյանը հատուկ նշել է, որ 2013թ.-ից մասնակցել է քաղաքական եւ քաղաքացիական տարբեր միջոցառումների ու ակցիաների, վարել է ակտիվ քաղաքացիական կյանք: Իսկ 2015թ. մայիսի 30-ից «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016-2018թ.-ին աշխատել է «Գասպար տուր» տուրիստական ընկերությունում, իսկ 2018թ. հունիսից աշխատում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության
«Վերադարձի» հիմնադրամում՝ որպես Աջափնյակի գրասենյակի քարտուղար:

2018 թվականի սեպտեմբերի 23-ին կայացած Երեւանի ավագանու արտահերթ ընտրությունների արդյունքում «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակով ընտրվել է Երեւանի ավագանու անդամ: Ամուսնալուծված է, ունի երկու երեխա:

Աղբյուր՝ Iravunk.com

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica