close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ամենակարևորը` շարունակեք պայքարը. Միկա Բադալյանը կալանավայր տեղափոխվելուց առաջ ուղերձ է հղել

Հասարակություն

24 Մայիսի 2022, 21:08
 Ամենակարևորը` շարունակեք պայքարը. Միկա Բադալյանը կալանավայր տեղափոխվելուց առաջ ուղերձ է հղել

«Վերաքննիչ դատարանի դատավոր Ռ.Մխիթարյանը բավարարեց դատախազի բողոքը մասնակի և մեկ ամսով կալանավորեց Միքայել Բադալյանին,- այս մասին ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է Միկա Բադալյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը՝ արձանագրելով,- Մ.Բադալյանի կալանավորումը փաստացի տեղի ունեցավ այն բանից հետո, երբ վերջինս օրեր առաջ ՌԴ դեսպանատան մոտ իր աջակցությունն է ցուցաբերել ՌԴ զինված ուժերին, միևնույն ժամանակ՝ քննադատելով Ուկրաինայի իշխանությունների քաղաքականությունը:

Իսկ դատավոր Մխիթարյանը, ինչպես միշտ, շատ կանխատեսելի էր»:

Ի դեպ, Միկա Բադալյանի տելեգրամյան ալիքում ևս նշվում է 1 ամսով կալանքի մասին, իսկ տեղադրված տեսանյութում բլոգերը տեղի ունեցածը գնահատում է քաղաքական ռեպրեսիա՝ ճնշելու բողոքի ալիքները։

«Ամենակարևորը` շարունակեք պայքարը. հենց ես դուրս գամ, եթե, Աստված մի արասցե, մինչ այդ հաղթանակ չլինի,  առաջինը, ինչ անելու եմ, միանալն է պայքարին: Բոլորին՝ պայքարել. հաղթանակը շատ մոտ է»,- իր ուղերձում նշել է բլոգերը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica