close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են, որովհետև երբ ՀՀ-ում կորցնեն գործընկերոջը՝ ծրագրերն անավարտ են մնալու․ Սաղաթելյան

Քաղաքական

24 Մայիսի 2022, 19:36
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են, որովհետև երբ ՀՀ-ում կորցնեն գործընկերոջը՝ ծրագրերն անավարտ են մնալու․ Սաղաթելյան

Երևանի Սասունցի Դավթի արձանի մոտ մեկնարկեց «Դիմադրություն» շարժման հանրահավաքը, որը շարունակվեց երթով դեպի Ֆրանսիայի հրապարակ՝ հայտնում է Yerkir.am-ը։

Հանրահավաքի մեկնարկին ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց շարժման մասնակիցների կամքի ամրությունը, որ անգամ անձրևին ու քամուն են հավաքվել՝ իրենց քաղաքացիական դիրքորոշումն արտահայտելու։

«Այսօրվա գլխավոր թեման այս դավաճանի բրյուսելյան հանդիպումն էր։ Մենք որևէ դրական ակնկալիք սրանցից, բնականաբար, չունեինք։ Եվ որևէ հակահայ պայմանավորվածություն որևէ կերպ մեզ այլևս չի զարմացնում։ Մենք ասել ենք՝ ստեղծված իրավիճակից կա մեկ հիմնական լուծում՝ օր առաջ ազատվել այս չարիքի կառավարությունից»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Իրավիճակը հետևյալն է՝ նկատեց նա․ Ադրբեջանը շտապում է, Թուրքիան շտապում է, շտապում են, որպեսզի կարողանան պատերազմում ձեռք բերած իրենց առավելությունը դարձնել դե յուրե՝ փաստաթղթավորել։

«Շտապում են, որովհետև գիտեն՝ երբ Հայաստանում կորցնեն իրենց գործընկերոջը, ու դրան շատ չի մնացել, արդեն այն ծրագրերը, որ դրված են իրենց առջև, չեն կարողանալու ավարտին հասցնել։ Հետևաբար, սրանով է պայմանավորված, որ անկախ եղանակային պայմաններից, անկախ բոլոր ճնշումներից, գիտեք՝ առավոտից սկսել էին խուզարկություններ, մեր պայքարի բազմաթիվ ընկերների տներ էին մտել և շարունակում են այդ ճնշումները, անկախ այս ամենից մենք ոնց սկսել ենք այս պայքարը, սենց հետևողական քայլ առ քայլ օրեցօր ուժեղանալով գնալու ենք առաջ և այս պայքարը հասցնենք իր հաղթական ավարտին»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Շարժման մասնակիցները երթով շարժվեցին Ֆրանսիայի հրապարակ, որպեսզի ցույց տան, որ որևէ բան իրենց կասեցնել չի կարող։

Մանրամասն՝ տեսանյութում․

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica