close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ըստ այսօրվա տարածվող լուրերի, ՀՀ Կենտրոնական բանկը համաձայնել է վաճառել Վարշավայի ֆոնդային բորսային Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65%-ը

Հասարակություն

24 Մայիսի 2022, 18:20
 Ըստ այսօրվա տարածվող լուրերի, ՀՀ Կենտրոնական բանկը համաձայնել է վաճառել Վարշավայի ֆոնդային բորսային Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65%-ը

Ըստ այսօրվա տարածվող լուրերի, ՀՀ Կենտրոնական բանկը համաձայնել է վաճառել Վարշավայի ֆոնդային բորսային Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65%-ը։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է քաղաքական գործիչ Արթուր Թովմասյանը։

«Բանկի խորհուրդն այսօր համաձայնություն է տվել վաճառել Հայաստանի ֆոնդային բորսայի ավելի քան 65%-ը։ Միաժամանակ Կենտրոնական բանկը և AFB-ն կպահպանեն մնացած բաժնետոմսերը։ Վարշավայի ֆոնդային բորսան բաժնետոմսեր գնելու ցանկության մասին հայտարարել է դեռ 2020 թվականի սեպտեմբերին, կատարել է անհրաժեշտ հետազոտություն և մշակել զարգացման ծրագիր։ Այս ծրագիրը նախատեսում է, մասնավորապես, կապիտալի շուկայի զարգացում, առևտրային համակարգի զարգացում, բորսայական և ավանդային ծառայությունների ցանկի ընդլայնում, նորագույն տեխնոլոգիաների ներդրում, լուրերով հայտնել է Հայաստանի գլխավոր բանկը։

Եվս մեկ փաստ, որ Հայաստանը օր-օրի կորցնում է ինքնիշխանությունը, իսկ ֆինանսական կաղվածությունը օտարերկրյա կապիտալից մեր երկիրը ու ժողովրդին վերածելու են նրանց գերշահույթը սպասարկողի»,-գրել է նա:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica