Իրաքում սպանվել են թուրք զինվորներ
Տարածաշրջան

Երեք թուրք զինվոր է սպանվել երեքշաբթի Հյուսիսային Իրաքում PKK-ի զինյալների հետ փոխհրաձգության ժամանակ։ Այս մասին հայտնում է Թուրքիայի ազգային պաշտպանության նախարարությունը։
««Պենչե-Քիլիթ» գործողության գոտում ահաբեկիչների հետ բախման հետևանքով մեր երեք զինծառայող է զոհվել, չորսը՝ վիրավորվել»,- ասվում է նախարարության հաղորդագրության մեջ։