close
Եղանակը Երևանում
17 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
17 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան

Հասարակություն

23 Մայիսի 2022, 20:52
 Արցախը պարտադրված է պայքարել երկու ճակատով․ Սենոր Հասրաթյան

Անտանելի է, երբ հայը դադարում է լինել ՀԱՅ: Այս մասին գրել է ԶՈւ գնդապետ, Արցախի ԶՈւ տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին ղեկավար Սենոր Հասրաթյանը։

«Այլևս ակնհայտ է, որ Արցախն՝ իր մնացյալ տարածքով և այստեղ ապրող ժողովրդով պարտադրված է պայքարել երկու ճակատով... Այդ ճակատներից մեկն արդեն մեզ հայտնի Ադրբեջանն է, որի դեմ մեր վերջին մարտը տվել ենք Քարագլխի մատույցներում ու դեռ չենք ավարտել: 

Իսկ ահա երկրորդ ճակատը, որը մեզանում սկսել էր  ձևավորվել դեռևս անցած դարի 90-ականներին և բացահայտ գործող դարձել 2018-ի հայտնի իշխանազավթումից հետո, առավել քան վտանգավոր է..

Վտանգավոր է հատկապես այն առումով, որ ի տարբերություն առաջին ճակատի, այստեղ մենք զրկված ենք ճակատին հարիր պաշտպանական միջոցներ կիրառելու հնարավորությունից... Իսկ դա նշանակում է մի վիճակ, որտեղ եթե անգամ առաջին ճակատում կարողանում ենք դժվարությամբ, բայց դեռևս մնալ կանգուն, ապա երկրորդ ճակատում պարտվելու դեպքում ունենալու ենք այն, ինչին արտաքին թշնամին ձգտում է հասնել իր ճակատում...

Այստեղից հետևում է, որ Արցախը փրկելու համար արժանապատիվ ՀԱՅԸ պարտադրված է գործել նույն այն տրամաբանությամբ, ինչ տրամաբանությամբ ընդունված է գործել ընդհանրապես ճակատում: Սա է հուշում երեկ Բրյուսելում Արցախի վերաբերյալ տեղի ունեցած բանակցություննրի ընթացքն ու այսօր Երևանի մետրոպոլիտենում Արցախի դրոշի հետ կատարվածը...

Անտանելի է, երբ հայը դադարում է լինել ՀԱՅ...», գրել է Հասրաթյանը։

 

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica