close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Բողոքի նամակ՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսէն Աւագեանին

Հասարակություն

23 Մայիսի 2022, 16:48
 Բողոքի նամակ՝ ԻԻՀ-ում ՀՀ դեսպան Արսէն Աւագեանին

Իրանի Իսլամական Հանրապետութիւնում Հայաստանի Հանրապետութեան

Արտակարգ եւ Լիազօր Դեսպան՝
Յարգելի Պրն. Արսէն Աւագեան

Հայաստանին, Արցախին եւ հայ ազգի ապագային այսօր սպառնում են լրջագոյն վտանգներ: Սփիւռքն աչալուրջ կերպով հետեւում է հայրենիքում տիրող այս ճգնաժամային իրադրութեանը: Պարզամտութիւն է համարել, որ սփիւռքն անտեղեակ է պատմութիւնից, քաղաքական իրադարձութիւններից ու ներկայիս բազմապիսի խնդիրներից: Մեծագոյն սխալ է նաեւ այն, որ ՀՀ ներկայիս թրքահաճոյ իշխանութիւնը փորձում է իրավիճակը ներկայացնել որպէս զուտ քաղաքական ներքին խնդիր, որին չպէտք է միջամտի հայկական սփիւռքը: Խնդրի նոյն այս սխալ ձեւակերպման հիման վրայ, սխալ գործելաոճ է որդեգրել ՀՀ սփիւռքի յատուկ յանձնակատար՝ Զարեհ Սինանեանը: Նա Նիկոլ Փաշինեանի յանձնարարութեամբ փորձում է հետեւողականօրէն պառակտել հայկական սփիւռքը եւ 1in.am-ին տւած նրա հարցազրոյցը փաստում է դա, որն ի դէպ առաջին անգամը չէ:

Հարկ է նշել, որ սփիւռքը եւ ի մասնաւորի սփիւռքահայ երիտասարդութիւնը գիտակից է եւ բծախնդիր հայրենիքին առնչւող հարցերի նկատմամբ: Հերոսների արիւնով սնւած հայրենի հողը սրբութիւն է մեզ համար: Իսկ այդ հողը աճուրդի հանած իշխանութեան որեւէ ներկայացուցիչ թող իրեն թոյլ չտայ դաւաճանութեան մէջ մեղադրելու ազգային հզօր այն կառոյցին, որն վճռորոշ դերակատարութիւն է ունեցել հայ ժողովրդի կեանքում եւ հաւատարիմ է եղել ու կը մնայ հային ու հայրենիքին:

Որպէս սփիւռքի երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ յորդորում ենք վերոյիշեալ անձին աւելի զգուշաւոր լինել իր արտայայտութիւններում: Նման քայլերով սփիւռքն հայրենիքից տարանջատել չի ստացւելու: Իսկ Նոր Ջուղան սփիւռքեան աւանդական ու պատմականօրէն հարուստ անցեալ ունեցող համայնքներից մէկն է, որի համար անսակարկելի են իր արժէքներն ռւ անհերքելի իր սրբութիւնները: Չափազանց հիւրասէր լինելով հանդերձ, Սինանեանի նման անձնաւորութիւններ, ովքեր փորձում են արժեզրկել ու ոտնահարել մեր ազգային արժէքները, անկասկած մեր հիւրընկալութեանը չեն արժանանալու. Ընդհակառակը այստեղ միայն կարող են հանդիպել ժողովրդական բուռն ցասման ու բողոքի դրսեւորման՝ թէ՛ իր անձի եւ թէ՛ Հայաստանեան ներկայ դաւադիր իշխանութեան գործունէութեան դէմ: Մէկ անգամ եւս վերահաստատելով մեր դիրքորոշումը յայտնում ենք, որ կանգնած ենք Հայաստանում ազգային-ազատագրական պայքարի ելած մեր քոյր ու եղբայրների կողքին եւ պատրաստ ենք նրանց հետ միասին պայքարելու մինչեւ վերջ, քանի որ հայրենիքը մէկն է: Հայաստանն ու Արցախը համայն հայութեան հայրենիքն է:

Հ.Յ.Դ. «Ռուբէն» Երիտ. Միութիւն
Ն. Ջ. Հայ Մ. Մ. «Արարատ» միութեան Ուսանողական եւ Սկաուտական Միաւորներ

22 մայիսի 2022 – Նոր Ջուղա, Սպահան, Իրան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica