close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ռուսաստանը արեւմտյան ապրանքանիշերը փոխարինում է թուրքականով

Աշխարհ

23 Մայիսի 2022, 17:18
 Ռուսաստանը արեւմտյան ապրանքանիշերը փոխարինում է թուրքականով

Ռուսաստանը և Թուրքիան մտնում են բանակցությունների նոր փուլ՝ Ռուսաստանի Դաշնությունից հեռացող ապրանքանիշերը թուրքականով փոխարինելու շուրջ. ըստ Hürriyet թերթի՝ հայտնել է Առևտրի կենտրոնների ռուսական խորհրդի նախագահ Դմիտրի Մոսկալենկոն։

«Մենք մտնում ենք բանակցությունների նոր փուլ՝ Ռուսաստանը լքող բրենդները թուրքական բրենդներով փոխարինելու համար: Մենք կանխատեսում ենք, որ այս տարվա աշնանը 3 միլիոն քառակուսի մետր (վաճառքի տարածք), որը հավասար է 420 ֆուտբոլի դաշտի, թափուր կմնա ամբողջ Ռուսաստանում մանրածախ առևտրի ոլորտում: Թուրքական ապրանքանիշերը, որոնք դեռ Ռուսաստանում չեն, մենք հնարավորություն ենք տալիս տեսնելու լավագույն առևտրի կենտրոններում՝ սկսած Մոսկվայից: Մենք բանակցում ենք, որպեսզի թուրքական ընկերությունները երկար մնան Ռուսաստանում և շահավետ ներդրումներ կատարեն»,- նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը:


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica