close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Մեծ Բրիտանիան վերացնում է Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանման բոլոր սահմանափակումները

Աշխարհ

23 Մայիսի 2022, 15:59
 Մեծ Բրիտանիան վերացնում է Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանման բոլոր սահմանափակումները

Մեծ Բրիտանիան ամբողջությամբ հանել է Թուրքիայի պաշտպանական արտադրանքի արտահանման բոլոր սահմանափակումները, որոնք սահմանվել էին 2019 թվականին Սիրիայի հյուսիսում այդ երկրի ռազմական գործողությունից հետո. ուրբաթ հայտարարել է Թուրքիայի պաշտպանական արտադրության վարչության ղեկավար Իսմայիլ Դեմիրը։

Դեկտեմբերի սկզբին բրիտանական կառավարությունը հայտարարեց, որ կվերսկսի արտահանումը Թուրքիա, սակայն ավելացրել է, որ մտադիր է ուշադիր դիտարկել արտահանման նոր լիցենզիաները՝ յուրաքանչյուր դեպքի համար։

«Չնայած դեկտեմբերյան հայտարարությանը՝ կան պաշտպանական ապրանքների արտահանման լիցենզիաներ, որոնք սպասում են Մեծ Բրիտանիայի կառավարության հաստատմանը, և սահմանափակումները գործնականում մնում են ուժի մեջ»,- Իսմայիլ Դեմիրի խոսքերն է մեջբերում HaberTürk-ը։

«Ուրբաթ օրվա դրությամբ բոլոր սահմանափակումները հանվել են, և լիցենզիայի բոլոր հարցումները հաստատվել են»,- ասել է Դեմիրը:

Միացյալ Թագավորությունը 2019 թվականի հոկտեմբերին կասեցրել է Թուրքիային զենքի արտահանման լիցենզիաների տրամադրումը, որը կարող էր օգտագործվել Սիրիայում քրդական ուժերի դեմ ռազմական գործողությունների ժամանակ։


Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica