ՏԵՍԱՆՅՈՒԹ. Նիկոլ Փաշինյանին Բրյուսելում դիմավորել են «Նիկո՛լ, դավաճան» վանկարկումներով
Քաղաքական

Բրյուսելում հայերը Նիկոլ Փաշինյանին դիմավորել են «Նիկո’լ, դավաճան» վանկարկումներով: Ցուցարարները, մասնավորապես, հավաքվել էին Եվրախորհրդարանի շենքի մոտ, որտեղ պետք է կայանար Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Ցուցարարները պարզել էին Արցախի ու Հայաստանի դրոշները ու վանկարկում էին՝ «Նիկո՛լ, դավաճան»:
Ավելի վաղ հայտնել էինք, որ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Բրյուսել, որտեղ նախատեսվում է նրա հանդիպումը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ: