close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, դու մի բան ունես անելու՝ դու պետք է գնաս․ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատան դիմաց

Քաղաքական

21 Մայիսի 2022, 20:28
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, դու մի բան ունես անելու՝ դու պետք է գնաս․ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատան դիմաց

Կառավարական առանձնատան դիմաց ենք մեկ հիմնական ուղերձով՝ դու ժողովրդի անունից մեր երկիրը ներկայացնելու որևէ մանդատ չունես, քո ձեռք բերած որևէ պայմանավորվածություն առոչինչ է, Նիկո՛լ, դու մի բան ունես անելու, դու պետք է գնաս՝ ըստ Yerkir.am-ի հայտարարեց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած երթի ժամանակ, որը կանգ առավ կառավարական առանձնատների մոտ, որտեղ ապրում է Նիկոլ Փաշինյանը։

«Պետք է գնաս, որ հայ մարդը ապրի արժանապատիվ, պետք է գնաս, որ մենք ունենանք ուժեղ, արդար և ժողովրդավար Հայաստան։ Դու շանս չունես, դու արդեն ոչինչ ես, դու այլևս չես կարող մոլորեցնել մեր ժողովրդին, մի հատ նայիր՝ քանի վարչապետ է եկել քո հետևից ու դեռ ինչքան է գալու, դու պետք է գնաս»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

«Նիկո՛լ, դավաճան»․ վանկարկեց ժողովուրդը։

«Դու պետք է հեռանաս անարյուն, ինչքան արյուն թափել ես, հերիք է»,-հայտարարեց Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․  

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica