Կրկին ռուս-ուկրաինական պատերազմի մասին…
Հասարակություն
20 Մայիսի 2022, 21:50

Ինձ հաճախ են հարցնում այդ պատերազմի ԸՆԹԱՑՔԻ ՄԱՍԻՆ, իսկ երբեմն էլ ես լսում եմ հակասական տեսակետներ՝ միմյանց սկզբունքորեն բացառող տեսակետներ, երբ ոմանք պնդում են ռուսական բացարձակ հաջողության, իսկ այլոք էլ՝ ռուսական աղետի մասին: Իրականությունը, սակայն, ինչ որ տեղ մեջտեղում է:
Շուտով կլրանա պատերազմի արդեն ԵՐՐՈՐԴ ԱՄԻՍԸ և, թերևս, արդեն պարզ է, որ այն ռուսական կողմի համար ամենևին էլ ՉԻ ԸՆԹՆՈՒՄ ԻՐ ՈՒԶԱԾ ՁԵՎՈՎ: Ավելին, այն չի ընթանում պաշտոնական Մոսկվայի կողմից նախատեսված նույնիսկ ամենավատ սցենարով՝ փաստացի վիճակը դրանից էլ վատ է: Այնուհանդերձ՝ ռազմավարական նախաձեռնությունը դեռևս ռուսների կողմում է, թեև ընդհանուր կորուստները մարդկային, տեխնիկական, ֆինանսական, քաղաքական, իմիջային, տեղեկատվական և այլ մակարդակներում ծանր են: Արդեն կարելի է ասել, որ, հաշված Հայրենական Մեծ պատերազմի ավարտից, այս պահին Ռուսաստանի Դաշնությունը մղում է իր ԱՄԵՆԱՎՃՌԱԿԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ: Իսկ այժմ հաշվի առեք, որ ի սկզբանե նախատեսված էր ունենալ կարճատև ու հաղթական մի հեշտ հաղթանակ:
Ռուսները, դանդաղ «կրծելով» ուկրաինական պաշտպանությունը, առաջանում են Դոնբասում, սակայն ՄԻ ԿՈՂՄԻՑ առաջխաղացման տեմպն է չափազանց ցածր, իսկ ՄՅՈՒՍ ԿՈՂՄԻՑ ԷԼ համընդհանուր զորահավաք հայտարարած պաշտոնական Կիևը գործուն միջոցներ է ձեռնարկում՝ կիրառելով նաև աստիճանաբար մեծացող արևմտյան օգնությունը: Ավելին, օգնությունը մեծանում է ոչ միայն քանակապես, այլ նաև՝ ՈՐԱԿԱՊԵՍ: Արդեն խոսում են հականավային հրթիռների մատակարարման մասին և, եթե դրանք ստացվեն ու արդյունավետ կիրառվեն, ՌԴ Սևծովյան նավատորմի համար ՇԱՏ ԾԱՆՐ ՕՐԵՐ ԿՍԿՍՎԵՆ: Սրան հակառակ՝ ռուսների ուժերը հյուծվում են, իսկ, քանի որ ամենից առաջ քաղաքական պատճառներով Մոսկվայում չեն ուզում համընդհանուր զորահավաք հայտարարել, արդյունքում բացառված չէ ունենալ մի իրավիճակ, երբ բնակչության թվով Ռուսաստանին մոտ 4 անգամ զիջող Ուկրաինան արդյունքում ռազմաճակատում ձեռք կբերի քանակական առավելություն:
Որպեսզի պարզ լինի ուժերի սպառմամբ պայմանավորված ռազմավարական խնդիրների ծավալների ԱՆԿՄԱՆ ՄԱԿԱՐԴԱԿԸ ռուսական կողմից՝ առաջարկում եմ դիտարկել ստորև տեղադրվող քարտեզը: Տեսեք, թե դոնբասյան ճակատում ռուսական հավակնությունները ինչ աստիճանի են անկում ապրել ամիսը ամսվա վրա:
Ծանր է, Ռուսաստանի համար հիմա շատ ծանր է և մենք պետք է գոնե առնվազն ցանկանանք, որ ՌԴ ռազմավարչական մեխանիզմը չկոտրվի ու այս պետությունը չփլուզվի: Այլ պարագայում մենք ինքներս ռիսկ ենք անում մնալ… ՓԼԱՏԱԿՆԵՐԻ ՏԱԿ:
Մհեր Հակոբյան
Ռազմական փորձագետ
Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
27 Հունիսի 2022, 22:39
27 Հունիսի 2022, 22:56
27 Հունիսի 2022, 23:31
27 Հունիսի 2022, 23:46
28 Հունիսի 2022, 00:06
28 Հունիսի 2022, 08:12
28 Հունիսի 2022, 08:20
28 Հունիսի 2022, 08:29
28 Հունիսի 2022, 08:37
28 Հունիսի 2022, 08:46
28 Հունիսի 2022, 08:55
28 Հունիսի 2022, 09:06
23 Հունիսի 2022, 16:58
27 Հունիսի 2022, 22:39
23 Հունիսի 2022, 15:56
27 Հունիսի 2022, 22:56
23 Հունիսի 2022, 16:18
27 Հունիսի 2022, 23:31
23 Հունիսի 2022, 16:36
27 Հունիսի 2022, 23:46
23 Հունիսի 2022, 16:42
28 Հունիսի 2022, 00:06
23 Հունիսի 2022, 16:46
28 Հունիսի 2022, 08:12
30 Մայիսի 2022, 13:17
1 Հունիսի 2022, 17:31
7 Հունիսի 2022, 08:32
9 Հունիսի 2022, 15:37
13 Հունիսի 2022, 11:06
15 Հունիսի 2022, 23:18
20 Հունիսի 2022, 10:40
23 Հունիսի 2022, 16:58
27 Հունիսի 2022, 22:39
30 Մայիսի 2022, 13:33
1 Հունիսի 2022, 16:03
3 Հունիսի 2022, 19:53
5 Մարտի 2022, 12:48Ինչպե՞ս են թուրքերը համոզում հայ կոլաբորացիոնիստներին
7 Դեկտեմբերի 2020, 17:12Apple-ն անվճար կփոխարինի iPhone 11-ի թերի էկրանները
4 Մարտի 2022, 22:40Ադրբեջանցիների կոչերը` այս անգամ Նոր շենում
18 Մայիսի 2020, 14:35Աստծո արձակուրդը. Դավիթ Վանյան (մաս վերջին)
10 Նոյեմբերի 2020, 19:59Վաղը ես կլինեմ Ազատության հրապարակում․ Մհեր Մկրտչյան
24 Մարտի 2020, 11:25ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 2021 թ. ԱՄՆ–ն Հայաստանին նախատեսում է տրամադ...
29 Հոկտեմբերի 2019, 15:36Մաքսայինից հեռացված տեսուչը վերադարձավ ՊԵԿ
25 Փետրվարի 2022, 12:16Ամեն նոր պատերազմ մեզ ավելի է հեռացնելու կեղծ հումանիզմից
5 Մարտի 2022, 13:44Թուրքիան Ռուսաստանի և Ուկրաինայի հետ քննարկում է Կիևից իր...
9 Օգոստոսի 2021, 13:07Մալաթիայի Երեք խորան (Սուրբ Երրորդություն) հայկական եկեղե...
2 Օգոստոսի 2021, 16:56Աղմկահարույց «Բարձագույն կրթության և գիտության մասին» օրե...
27 Սեպտեմբերի 2019, 12:10«Հայոց տունը ամուր հիմքերի վրա պիտի ստեղծենք»,- ասում է Գ...