close
Եղանակը Երևանում
29 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
29 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին. Վարուժան Գեղամյան

Հասարակություն

20 Մայիսի 2022, 17:47
 Թուրքիան պաշտոնապես աջակցում է Փաշինյանին. Վարուժան Գեղամյան

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Չավուշօղլուն այսօր հերթական անգամ բացահայտ աջակցել է փաշինյանին ու կապիտուլյանտական իշխանությանը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Պատմական գիտությունների թեկնածու,  թյուրքագետ Վարուժան Գեղամյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Ահա նախօրեին տրված հարցազրույցից այս հատվածը. «Շարունակում ենք կոչ անել և խրախուսել Հայաստանին՝ արձագանքելու այս «բարի մտադրություններին»։ Մենք տեսնում ենք, որ երկրի ներսում՝ ռադիկալները, իսկ դրսից սփյուռքը ճնշում են Հայաստանի իշխանություններին։ Մենք արդեն ասել ենք ոչ միայն [ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի] Բլինքենին, այլև մեր մյուս զրուցակիցներին, որ Հայաստանին պետք է ավելի շատ խրախուսել այս ուղղությամբ»։

Հիշեցնեմ, որ ընդդիմադիր շարժումը «ազգայնական», «ռադիկալ», «ծայրահեղական» և այլ պիտակավորումներով են որակում Ադրբեջանում, Թուրքիայում և ՀՀ դե ֆակտո իշխանությունը։

Հայաստանի պետականությունը վերացնել փորձող Թուրքիայի ղեկավարությունը աջակցում է ՀՀ դե ֆակտո իշխանությանը։ Սա է պատճառը, որ մենք անդադար պնդում ենք ու հիմնավորում, որ Հայաստանում օկուպացիոն իշխանություն է և տեղի ունեցողը ոչ թե ներքաղաքական պայքար է (կամ «աթոռակռիվ»), այլ Հայաստան-Թուրքիա հակամարտություն։

Ու բնականաբար երբևէ չեք տեսնի, որ Թուրքիան կամ Ադրբեջանը աջակցեն Հայաստանի ազգային որևէ ուժի՝ լինի խորհրդարանական ընդդիմությանը կամ ցանկացած այլ գործչի, ով կանգնում է հայկական շահի պաշտպանությանը։

Ժամանակն է, որ ընտրություն կատարեք՝ Հայաստանի, թե Թուրքիայի կողմից եք»։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica