close
Եղանակը Երևանում
7 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
7 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանի բռնաբարվող ժողովրդավարությունը

Հասարակություն

20 Մայիսի 2022, 13:12
 Հայաստանի բռնաբարվող ժողովրդավարությունը
Ավելի մեծ ֆարս դժվար է պատկերացնել․ հազարավոր բազմագույն բերետավոր ոստիկաններով պաշարված «Մարիոտ» հյուրանոցում, դիվանագիտական կորպուսի և նփ-ի մասնակցությամբ, ընթանում է «Ժողովրդավարության հայկական ֆորումը»։
 
Իսկ «ժողովրդավար» մի քանի քպ-ականներ, որոնք լրատվամիջոցների ազատությունը սահմանափակող նախագծերի հեղինակ են, որոնք հաշտ են Արցախի կորստի հետ, որոնք ոստիկաններին կոչ են անում բիրտ ուժ գործադրել, և մի ճամբարափոխ պատգամավոր, որի որդին ծեծուջարդի անխոնջ մարտիկ է և վերջերս հետախուզման մեջ էր, հյուրանոցի հետևի մուտքից են ծիկլակում։
 
Վստահաբար այստեղ են մի քանի իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ, որոնք առատորեն գրանտավորվել են միջազգային կազմակերպությունների կողմից ու քար լռություն պահպանել Հայաստանում բռնաբարվող ժողովրդավարության առնչությամբ։
Կեցցե՜ ազգային և պետականակառույց ժողովրդավարությունը, ինձ համար եղկելի է այն «ժողովրդավարությունը», որ ներմուծվել է՝ կազմաքանդելու իմ պետությունն ու Հայրենիքը։
 
Հ․Գ Ոնց էդ տխրահռչակն այլասերեց ամեն բան։
Լիլիթ Գալստյան
ՀՅԴ ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր

Եղանակը Հայաստանում
6 Հուլիսի 2022, 15:36 Եղանակը Հայաստանում

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica