close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

6.5 միլիոն դոլար պարգևավճար ստանալով ՀՀ ոստիկանները դարձել են վարձկաններ. Ղազարյան

Հասարակություն

19 Մայիսի 2022, 20:52
 6.5 միլիոն դոլար պարգևավճար ստանալով ՀՀ ոստիկանները դարձել են վարձկաններ. Ղազարյան

1992-ի մայիսի 18-ին ճեղքվեց Արցախի շրջափակման մահացու օղակը. ազատագրվեց Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից՝ Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր):

Ֆրանսիայի հրապարակում հրավիրված ընդդիմության հանրահավաքի ժամանակ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը հիշել է, թե ինչպես էին իր Վայոց ձորի մարզպետ եղած ժամանակ Վայոց ձորի, Սյունիքի երիտասարդները մայիսի 18-ին Բերձորում հանդիպում արցախցի երիտասարդների հետ, ինչպես իրենց ծնողներն ու նախնիները: Բայց, ըստ նրա, Նիկոլ Փաշինյանը գողացավ այդ «լուսավոր» հեքիաթը:

«Գողացել ես մեզնից այդ հեքիաթը, այ հայրենիքի գող: Չես ներվելու դու: Դու դեռ հայտնի կենդանու նման վախենում ես զոհվածների ծնողներից ու հարազատներից: Վախենում ես Քրեական օրենսգրքով գրված քո գործած մեղքերի պատիժներից: Բայց դու վախեցիր չգրված օրենքների պատիժներից»,- Նիկոլ Փաշինյանին դիմել է Էդգար Ղազարյանը:

Այս համատեքստում Լեհաստանում ՀՀ նախկին դեսպանը նշել է, որ Նիկոլ Փաշինյանն ուզում է ստեղծել սահմանագծման և սահմանազատման մի հանձնաժողով, որի առաջին խնդիրն է լինելու՝ սահմանագծել Գորիսի Տեղ գյուղից ՀՀ-ն Արցախին կապող այդ 5 կմ-անոց հատվածը:

«Որից հետո Ալիևին խոստացել է, որ ճանաչում է նրանց տարածքային ամբողջականությունը: Սա նշանակում է՝ մոտ է վտանգը, որ մի օրում ադրբեջանցիները կտեղակայեն սահմանային և ոստիկանական անցակետ ՀՀ-ն Արցախին կապող այդ կարևորագույն հատվածում՝ զրկելով մեզ Արցախ այցելելու հնարավորությունից»,- ասել է Ղազարյանը:

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica