Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ հետախուզում է հայտարարվել
Հասարակություն

Հետախուզում է հայտարարվել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի նկատմամբ։ Այս մասին տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեից:
Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Հետախուզում է հայտարարվել ՀՀ ՔՕ 223-րդ հոդվածի 1-ին (հանցավոր համագործակցություն ստեղծելը կամ ղեկավարելը կամ հանցավոր համագործակցությանը մասնակցելը) եւ 235-րդ հոդվածի 3-րդ մասով (ապօրինի կերպով զենք, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը) հարուցված քրեական գործով։