Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է․ Վանեցյան
Հասարակություն

Այսօր, ժամը 17:00 ես և իմ ընկերները լինելու ենք Երևանի ընդհանուր իրավասության դատարանի, Աջափնյակի նստավայրում (Նազարբեկյան 40), որտեղ լսվելու է երեկ շինծու գործով ձերբակալված Արթուր Գալեյանի գործը:
Մեր բոլորիս աջակցությունը Գալեյանների ընտանիքին կարևոր է:
Հավերժ փառք ու պատիվ մեր նահատակված հերոսներին:
Հ.Գ. Արթուր Գալեյանը 44 օրյա պատերազմի հերոս՝ Մխիթար Գալեյանի հորեղբայրն է:
Արթուր Վանեցյան
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ