close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հայաստանում դիմորդները երկու ընդունելության քննություն կհանձնեն. Կարո Նասիբյան

Հասարակություն

19 Մայիսի 2022, 15:57
 Հայաստանում դիմորդները երկու ընդունելության քննություն կհանձնեն. Կարո Նասիբյան

Պետական միասնական քննության շրջանակներում բուհերի ընդունելության քննությունները բաղկացած են լինելու երկու առարկայից: Այս մասին մայիսի 19-ին լրագրողներին հայտնեց Գնահատման եւ թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը։

Նա պարզաբանեց, որ տարբեր մասնագիտությունների մասով դիմորդները կարող են մեկ քննություն հանձնել. «Գործընթացն իրականացվում է երկու փուլով՝ հունվար եւ հունիս-հուլիս ամիսներին։ Առաջին փուլում դիմորդը նշում է մասնագիտությունը։ Մրցույթն անցկացվում է առկա միավորների հիման վրա»։

Պաշտոնյան հավելեց, որ երկրորդ փուլում առաջին փուլ չանցած դիմորդները կկարողանան դիմել վեց մասնագիտությունների գծով եւ հավակնել տեղին արդեն հանձնված առարկաներից քննությունների արդյունքների հիման վրա։ Երկրորդ փուլում դիմորդները կարող են դիմել առաջին փուլից հետո մնացած թափուր տեղերի համար:

«Օտարերկրյա ուսումնական հաստատություններ ավարտած դիմորդները, որոնց ատեստատում  «Հայոց լեզու» առարկայից գնահատական չկա, ինչպես նաեւ այս ամառ զորացրված դիմորդները քննություն կհանձնեն հուլիսին։ Մնացած բոլորը կհանձնեն հունիսին։ Եթե նախկինում հունիսին հնարավոր էր քննություն չհանձնել եւ հանձնել հուլիսին, ապա նոր ընթացակարգով դա հնարավոր չի լինի։ Քննությունների հունիսյան փուլը կանցկացվի հունիսի 7-ից հունիսի 24-ը, իսկ հուլիսյան փուլը՝ հուլիսի 2-ից 8-ը։ Քննությունների արդյունքները կհրապարակվեն հուլիսի 18-ին։ Ավելի ուշ կհրապարակվի նաեւ թափուր տեղերի ցանկը»,- ընդգծեց նա։

Նասիբյանը հայտնեց, որ քննական կենտրոնների թիվը 41-ի է հասել, մեկ դիմորդի համար քննություն կազմակերպելու արժեքը 6500 է։

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica