close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Անտեղի ինտրիգ. հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը. Վահե Հովհաննիսյան

Հասարակություն

19 Մայիսի 2022, 15:40
  Անտեղի ինտրիգ. հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը. Վահե Հովհաննիսյան

Լրահոսը թերթելիս տեսա, որ լրատվամիջոցներից մեկը «տեղեկություն» էր հրապարակել, թե ես պատրաստվում եմ նոր կուսակցություն հիմնել։ Այս Տելեգրամի իր ալիքում գրել է Այլընտրանքային  նախագծեր խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Հասկանալի է, որ այս անորոշ ու ակտիվ  պայքարի փուլում ոչ մի կուսակցություն ես չեմ բացում կամ ստեղծում։ Դա լուրջ չէ։

Անլուրջ է նաև, որ լրատվամիջոցը, ունենալով իմ բոլոր կոնտակտները, հանգիստ կարող էր ինձնից ճշտել «տեղեկությունը», բայց նախընտրում է չճշտել։

Աշխատանքային գործունեությունս այս պահին ամբողջությամբ կենտրոնացած է «Այլընտրանքային նախագծեր խմբում», մասնավորապես՝ «Հայկական օրակարգ» նախագծի վրա, որի խնդիրը մեր երկրի բարդ հարցերը տարբեր մոտեցումներով՝ մասնագիտական և ինտելեկտուալ բարձր որակներ ունեցող գործիչների հետ քննարկելն է։ Սա չափազանց կարևոր է Հայաստանի հետպատերազմյան վերականգնման առողջ տեսլականի ձևավորման համար։

Ինչ վերաբերում է իմ քաղաքական պատկերացումներին, ապա ես կարծում եմ,  որ հիմա ոչ թե անջատ կուսակցությունների «բացման կամ ստեղծման» ժամանակն է, այլ հակառակը՝ կոնսոլիդացիոն, համախմբման պրոցեսների փուլը, գուցե՝ նոր քաղաքական կամ հասարակական հոսանքների։

Աղետի ծավալը, որն առկա է մեր երկրում, պահանջում է գաղափարների, պատկերացումների, մոտեցումների էական վերանայում։ Մանր-մունր նպատակներով, անհիմն պատկերացումներով ու իրականության ոչ պատշաճ գնահատմամբ մենք ոչ միայն առաջ չենք գնա, այլև՝ կարող ենք նոր աղետների հասնել։

Նոր աղետների բացառումը և հետպատերազմյան Հայաստանի վերականգնումը պետք է լինի հայկական պետական և քաղաքական մտքի նպատակը՝ հիմնված  արժանապատվության, սառը պրագմատիզմի և գրագիտության վրա։ Իսկ սա ենթադրում է կոնսոլիդացիոն պրոցես, բոլոր ունակ մարդկանց ջանքերի մեկտեղում, ինչի համար պետք են նոր գաղափարներ, նոր տեսլականներ, նոր մարդիկ»

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica