close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

3 քայլ, ու Նիկոլը կփախչի երկրից. Ավետիք Իշխանյան․ «Փաստինֆո»

Քաղաքական

19 Մայիսի 2022, 15:35
 3 քայլ, ու Նիկոլը կփախչի երկրից. Ավետիք Իշխանյան․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

«Նիկոլ Փաշինյանն այնքան վախեցած է, որ ուտելուց առաջ համտեսել է տալիս իր թիկնապահներին, ուղեւորություններին ժամանակ արկղերով ջուր տանում իր հետ։ Նա ամեն ինչից ու բոլորից վախենում է, և հաճույք է ստանում, որ իրեն ենթարկվում են։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Հայաստանի Հելսինկյան կոմիտե» ՀԿ նախագահ Ավետիք Իշխանյանը։

Նրա խոսքով՝ ներկայիս դիմադրությունը շարժումը պարտավոր է հասնել հաղթանակի, ուղղակի դատապարտված է դրան։

«Հակառակ դեպքում, Աստված չանի, եթե շարժումը մարի, Հայաստանի Հանրապետություն ուղղակի չի լինի, այս դավադիր իշխանությունները արդեն բացահայտ լկտիությամբ կկատարեն Թուրքիայի և Ադրբեջանի բոլոր պահանջները»,- ասել է բանախոսը՝ արձանագրելով, որ պայքարի դուրս եկած քաղաքացիների քանակը բավարար է հասնելու նրան, որ Նիկոլը փախչի երկրից, որովհետև նա հրաժարական չի տա, նա պատրաստ է արյուն թափելու, բայց ոչ մի դեպքում չի հրաժարվի իր իշխանությունից։

«Դրա համար ընդդիմությունը պետք է մանիֆեստ հրապարակի, այն է՝ հստակ նշի, այն գործողությունների ծրագիրը, որոնք կարվեն իշխանափոխությունից հետո»,- ասել է նա։

Իշխանյանը խոսել է նաև արևմուտքի կողմից ֆինանսավորված իրավապաշտպան ՀԿ-ների մասին, որոնք լուռ են՝ ոստիկանների բիրտ գործողությունների վերաբերյալ»։

Մանրամասները՝  սկզբնաղբյուրում ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica