close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերաքննիչի նախագահը թող հավաստիացնի, որ հաջորդ անգամ գործի քննությունը կիսատ չի մնա․ զոհերի հարազատներ

Քաղաքական

19 Մայիսի 2022, 15:21
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Վերաքննիչի նախագահը թող հավաստիացնի, որ հաջորդ անգամ գործի քննությունը կիսատ չի մնա․ զոհերի հարազատներ

Որերորդ անգամ գալիս ենք՝ գործը կիսատ է մնում, այնպիսի տպավորություն է, որ ծնողները բան ու գործ չունեն՝ միայն դատարաններում պետք է լինեն առավոտից իրիկուն՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց զոհված զինծառայողի ծնող Կարին Տոնոյանը Վերաքննիչ դատարանում, որտեղ ծնողներն իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել  Փաշինյանի դավաճանության մասին գործի  քննությունը հերթական անգամ հետաձգելու՝ դատավորի որոշման դեմ։

«Հետևաբար, պահանջում ենք, որ գրավոր պատասխանեն, որ հաջորդ նիստը տևելու է այնքան, ինչքան պետք է, կամ հենց հիմա Վերաքննիչ դատարանի նախագահն իջնի ծնողների մոտ և անձամբ հավաստիացնի, որ հաջորդ անգամ կհարգեն ծնողների պահանջը՝  դատավարությունը չեն ընդհատի կեսից և դատավորը չի փախչի դահլիճից»,-հայտարարեց Կարին Տոնոյանը։

Մեկ այլ զոհվածի հարազատ ասաց, որ իրենց նպատակն այն է, որ պահանջեն՝ նախաձեռնել բոլոր տարբերակները, որպեսզի գոնե մայիսի 23-ին, մինչև երբ հետաձգվել է նիստը, մինչև աշխատանքային օրվա ավարտը միայն այդ գործը քննվի։

Նշենք, որ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով  քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիորսյանը  վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica