close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Արցախ

19 Մայիսի 2022, 15:18
 Ադրբեջանը միտումնավոր թաքցնում է հայ ռազմագերիների և գերեվարված քաղաքացիական անձանց թիվը. Արցախի ՄԻՊ

Այս պահին Ադրբեջանում գտնվող ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց թիվը, Ադրբեջանի կողմից հաստատված տվյալների համաձայն, 38 է: Այս մասին այսօր՝ մայիսի 19-ին, Արցախի ԱԺ-ում հայտարարեց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը:

«Սակայն Արցախի ՄԻՊ-ի, Հայաստանի ՄԻՊ-ի եւ այս հարցի վերաբերյալ Հայաստանում գործունեություն ծավալող իրավապաշտպան կազմակերպությունները տիրապետում են կոնկրետ փաստերի, որոնցով կարողանում ենք ապացուցել եւս 80 անձանց՝  գերության մեջ լինելու հանգամանքը: Ցավոք, դա մինչեւ այսօր Ադրբեջանի կողմից որեւէ ձեւով չի հաստատվում, ինչը մեզ հիմք է տալիս հիմնավոր կասկած ունենալու, որ Ադրբեջանը միտումնավոր կերպով թաքցնում է ռազմագերիների եւ գերեվարված քաղաքացիական անձանց իրական թիվը»,-ասաց նա:

Մենք 2021-ին  պատրաստել ենք նյութեր հայ ռազմագերիների նկատմամբ կեղծ մեղադրանքների հիման վրա Ադրբեջանում դատավարությունների իրականացման վերաբերյալ, որոնք տարածվել ն ՄԱԿ-ում՝ որպես պաշտոնական  փաստաթուղթ, նաեւ՝ արձանագրում  ստացել տարբեր իրավապաշտպան կազմակերպությունների կողմից պատրաստվող զեկույցներում»,- ընդգծեց Ստեփանյանը՝ նշելով, որ բոլոր 38-ի նկատմամբ Ադրբեջանում դատավճիռներ են կայացվել:

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica