close
Եղանակը Երևանում
1 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
1 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արնախումներ, մարդասպաններ․ զոհվածների ծնողները հրաժարվում են դուրս գալ դատարանի դահլիճից մինչև դատավորն ինքնաբացարկ չհայտնի

Քաղաքական

19 Մայիսի 2022, 14:55
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արնախումներ, մարդասպաններ․ զոհվածների ծնողները հրաժարվում են դուրս գալ դատարանի դահլիճից մինչև դատավորն ինքնաբացարկ չհայտնի

Վերաքննիչ դատարանում Փաշինյանի դավաճանության մասին գործի  քննությանը ներկա՝ զոհված զինծառայողների հարազատները իրենց բողոքի ձայնը բարձրացրին գործի քննությունը հետաձգելու՝ դատարանի որոշման դեմ՝ հայտնում է Yerkir.am-ը։

«Արնախումներ», «մարդասպաններ»՝ գոչեցին նրանք, երբ դատավոր Կարեն Բիշարյանը հայտարարեց, որ մի քանի րոպեից մեկ այլ դատավարություն ունի, և կա՛մ ստիպված կլինեն հետաձգել այդ գործով քննությունը մինչև մայիսի 23-ը, կա՛մ էլ պետք է տեղավորվեն այդ ժամանակահատվածում։

Այդ ընթացքում քննվում էր Կարեն Բիշարյանի՝ ինքնաբացարկ հայտնելու միջնորդությունը, որի հիմնավորումն էլ կիսատ մնաց։

Զոհվածների ծնողները պահանջեցին ավարտել գոնե միջնորդության ներկայացումը, ոչ թե հետաձգել։ Նրանք խորհրդակցեցին բողոքաբեր փաստաբանի հետ։

Փաստաբան Հակոբ Մարտիրոսյանն ասաց․ «Ինքնաբացարկի միջնորդությունը պետք է ամբողջությամբ ներկայացվի, որովհետև փաստարկվում է, թե ինչու ենք գտնում, որ դատավորը պետք է ինքնաբացարկ հայտնի։ Պատշաճ հետազոտումը նա է, որ դատարանում հնարավորություն ունենաս խոսելու, նրանք էլ՝ լսելու։ Դատավորը հայտարարել է, որ նիստն ընդհատվում է մեկ այլ գործով, որը կալանավորման քննություն է, ինչը  անհապաղ քննարկման ենթակա է»։

Որոշեցին պահանջել, որ դատավորի ծանրաբեռնվածությունը թեթևացնեն, որպեսզի իրենց գործը քննի, վերջացնի, քանի որ այստեղ քննվում է 5000 զոհի վերաբերյալ գործ։

Արծվիկ Մինասյանը հայտարարեց․ «Մենք այս դատավորի նկատմամբ վստահություն չունենք և ինքնաբացարկ ներկայացնելու իմաստն էլ դա է։ Եթե բավարարեց մեր միջնորդությունը՝ հեռանում է և նոր դատավոր է գալիս, և նա պետք է հասկանա, որ այսքան մարդ պետք է բավարար վստահություն ունենա, դրա համար կարծում եմ՝ լավ կլինի սպասենք մինչև մայիսի 23-ը»։

Զոհերի հարազատները ստիպված դուրս եկան դատարանի դահլիճից։

Նշենք, որ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով  քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիորսյանը  վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica