Իրանցի սահմանապահները գնդակահարել են Ադրբեջանի քաղաքացու
Տարածաշրջան

Երկուշաբթի՝ մայիսի 16-ին, զինված միջադեպ է տեղի ունեցել իրանա-ադրբեջանական սահմանի մոտ։ Իրանցի սահմանապահները կրակել են Ադրբեջանի քաղաքացի Միրջավադ Մուսաևի վրա, որը փորձել է խախտել Իրանի պետական սահմանը. հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Նշենք, որ երկու երկրների սահմանին զինված միջադեպերը վերջին շրջանում շատացել են՝ կապված սահմանային խախտումների ու թմրամիջոցների մաքսանենգության հետ։