close
Եղանակը Երևանում
28 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
28 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի դավաճանության գործով դատը Վերաքննիչը հետաձգեց․ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը կիսատ մնաց

Քաղաքական

19 Մայիսի 2022, 14:34
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկոլի դավաճանության գործով դատը Վերաքննիչը հետաձգեց․ դատավորի ինքնաբացարկի միջնորդությունը կիսատ մնաց

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը և փաստաբան Հակոբ Մարտիրոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրին Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Կարեն Բիշարյանին, որի նախագահությամբ քննվում է բողոքը, որով նրանք վիճարկում են Փաշինյանի հանդեպ պետական դավաճանության հիմքով քրեական գործ չհարուցելու՝ Դատախազության անգործությունը որպես այդպիսին չճանաչելու մասին Առաջին ատյանի դատարանի որոշումը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Նրանք համարում են, որ դատական գործերը օբյեկտիվորեն չեն բաշխվում դատավորների միջև, հետևաբար, իրենց բողոքն էլ Կարեն Բիշարյանին է ուղարկվել առերևույթ ոչ անաչառ հանգամանքներում։

Միջնորդության ներկայացումը, սակայն, կիսատ մնաց, քանի որ դատական դահլիճում մեկ այլ գործի քննություն էր նախատեսված։ Դատավորը հետաձգեց դատը մինչև մայիսի 23-ը՝ ժամը 13։00։

Դատավարությանը ներկա՝ զոհված զինծառայողների հարազատները ներկայացրին իրենց դժգոհությունը այս հետաձգումից։

Նշենք, որ Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որոնցով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականցված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։ Բողոքաբերները գտնում են, որ Դատախազությունն անգործություն է ցուցաբերել՝ այս հաղորդման հիման վրա Փաշինյանի հանդեպ դավաճանության հատկանիշներով  քրեական գործ չհարուցելով, այլ հաղորդումը բաժանելով երկու մասի և կցելով այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը, սակայն, գտել է, որ Դատախազությունը անգործություն չի ցուցաբերել․ այս որոշումն էլ Արծվիկ Մինասյանն ու Հակոբ Մարտիորսյանը  վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica