close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՈՒՂԻՂ․ Նիկոլի դավաճանության գործով Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում

Քաղաքական

19 Մայիսի 2022, 13:40
 ՈՒՂԻՂ․ Նիկոլի դավաճանության գործով Արծվիկ Մինասյանի բողոքի քննությունը Վերաքննիչ դատարանում

Վերաքննիչ դատարանում, դատավոր Կարեն Բիշարյանի նախագահությամբ, քննվում է ՀՅԴ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի և փաստաբան  Հակոբ Մարտիրոսյանի բողոքը, որով վիճարկում են առաջին ատյանի դատարանի որոշումը՝ պետական դավաճանության հիմքով՝ Նիկոլ Փաշինյանի հանդեպ Դատախազության քրեական գործ չհարուցելու փաստը անգործություն չճանաչելու մասին։

Արծվիկ Մինասյանի և Հակոբ Մարտիրոսյանի կողմից 2021 թ-ի հունիսի 11-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրվել է հանցագործության մասին հաղորդում առ այն, որ 2020 թ․-ի սեպտեմբերի 27-ից մինչև նոյեմբերի 9-ը ընկած ժամանակահատվածում ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցրած անձը՝ Նիկոլ Փաշինյանը, ուղղակի դիտավորությամբ կատարել է արարքներ, որով օգնել է Ադրբեջանի Հանրապետությանը, որպեսզի վերջինիս կողմից Արցախի Հանրապետության դեմ իրականացված թշնամական գործունեության արդյունքում Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության ներքո անցնեն հայկական զինված ուժերի կողմից նախկինում ազատագրված Արցախի տարածքային ամբողջականության մաս կազմած տարածքները, այդ թվում՝ Հադրութի շրջանը և Շուշի քաղաքը, ինչը պաշտոնապես ամրագրվել է 2020թ․ նոյեմբերի 9-ին Ադրբեջանի նախագահի հետ ՀՀ վարչապետ Փաշինյանի ստորագրված հայտարարությամբ։

Դատախազությունը քրեական գործ չի հարուցել, այլ հանցագործության մասին հաղորդումը բաժանել է երկու մասի և կցել այլ գործերի։ Առաջին ատյանի դատարանը դա օրինական է համարել, որն էլ բողոքաբերները վիճարկել են Վերաքննիչ դատարանում։

Դատի ընթացքին հետևեք Yerkir.am-ի ուղիղ հեռարձակմամբ։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica