close
Եղանակը Երևանում
14 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
14 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Պարզվել է, թե հատկապես ինչն է նյարդայնացրել ռուսներին Փաշինյանի պահվածքում երկու օր առաջ Մոսկվայում

Հասարակություն

19 Մայիսի 2022, 13:23
 Պարզվել է, թե հատկապես ինչն է նյարդայնացրել ռուսներին Փաշինյանի պահվածքում երկու օր առաջ Մոսկվայում

Ինչպես հայտնի է, վերջերս ՀԱՊԿ անդամ պետությունների հավաքի ժամանակ, Մոսկվայում Ուկրաինայի վերաբերյալ որևէ գնահատական չհնչեց: Ինչը զարմանալի էր, եթե հաշվի առնենք այն, թե ինչ գնահատականներ էին հնչում ՆԱՏՕ-ի անդամ երկրների հավաքների ընթացքում Ռուսաստանի հասցեին: Շատ արևմտյան դիտորդների կարծիքով՝ սա ցույց է տալիս, թե ինչ խոցելի վիճակի մեջ է հայտնվել Մոսկվան նույնիսկ իր կողմից հռչակված դաշնակիցների շրջանում: Ավելին, ռուս դիտորդների կարծիքով, Մոսկվայում հատկապես հիասթափված են Ղազախստանի նախագահի պահվածքից, որի իշխանությունն այս տարվա սկզբում բառիս բուն իմաստով փրկեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը:

Թեև ՀԱՊԿ անդամ երկրների գագաթաժողովի ժամանակ Ուկրաինայի մասին ոչինչ չասվեց, այնուամենայնիվ, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն բացահայտորեն քննադատեց ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարներին նման պահվածքի համար: Նա նույնիսկ բերեց ՆԱՏՕ-ի անդամ երկրների օրինակը, նշելով, թե ինչ համերաշխ են նրանք գործում, վերջում նշելով, եթե ՀԱՊԿ անդամ երկրները հետևություն չանեն իրենց պահվածքից, ըստ Լուկաշենկոյի,  Արևմուտքը առանձին- առանձին բոլորի «հարցերը կլուծի»:

Ըստ կրեմլյան դիտորդների, Լուկաշենկոյի ակնարկները ուղղված էին առաջին հերթին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին: Հենց վերջինիս պահվածքն է այսօր ամենաշատը մտահոգում Պուտինին: Սակայն Լուկաշենկոյի այս կոշտ քննադատության անսպասելիորեն արձագանքեց Նիկոլ Փաշինյանը, նշելով իր հերթին, որ ՀԱՊԿ-ը իր կրավորական պահվածքով լուրջ խնդիրների առաջ կանգնեցրեց Հայաստանին: Իհարկե, Փաշինյանի խոսքերը արդարացի էին և հասկանալի: Հատկապես, երբ դրանք ուղված էին Լուկաշենկոյի հասցեին: Սակայն խնդիրն կայանում էր նրանում, որ իրականում, Լուկաշենկոյի շուրթերով Պուտինն էր հասկացնում Տոկաևին, որ վերջինս անշնորհակալ է գտնվում և հրաժարվում է աջակցել Մոսկվային այսօր այն դեպքում, երբ տարվա սկզբին հենց Մոսկվայի ջանքերով նա կարողացավ պահպանել իր իշխանությունը:

Եվ, ահա, անսպասելիորեն այդ իրավիճակին խառնվում է Փաշինյանը և այս հարցի շուրջ բոլոր խոսկցությունները դադարում են: Ըստ ռուս դիտորդների, իր պահվածքով Փաշինյանը ցույց տվեց թե ինչ աստիճանի նա չի տիրապետում միջպետական նուրբ հարաբերություններինկամ էլ նրա այս քայլը կանխամտածված է եղել և ստացվել է այնպես, որ ՀԱՊԿ անդամ երկրների շարքում առաջացել են երկու «բևեռ», մեկը Լուկաշենկոն է, ով Ուկրաինայի հանդեպ կոշտ գործելու կողմնակից է,  մյուսը Փաշինյանը, ով մերժում է դա:

Սակայն, ըստ ռուս դիտորդների, իրականում այստեղ գործել է առաջին  տարբերակը, այն է Փաշինյանը տգետ գործիչ է, որն այդպես էլ չկարողացավ շարքային լրագրողից դառնալ պետական գործիչ, որի պատճառով էլ նա անընդհատ անտեղի խառնվում է այն դեպքերում, որտեղ իմաստ չունի խառնվել, ծիծաղելի վիճակի մեջ դնելով իրեն և Հայաստանին:

Սա է իրականությունը:

Արտակ Հակոբյան

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica