Ադրբեջանի հոգևոր առաջնորդը Հայաստանին կոչ է արել հրաժարվել «ռևանշիզմից»
Քաղաքական

Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ շեյխ ուլ իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն Հայաստանին կոչ է արել «հրաժարվել ատելությունից և ռեւանշիստական գաղափարներից»։
«Մոնոէթնիկ Հայաստանում այսօր էլ վրեժխնդրության միտումներ կան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին՝ վերջ տալ ռեւանշիստական գաղափարներին, ատելության խոսքին, ագրեսիայի կոչերին, հրավիրում ենք միանալ խաղաղությանն ու բարիդրացիությանը»,- ասել է Ադրբեջանի հոգևոր առաջնորդը՝ կրկնելով ՀՀ թուրքամետ իշխանությունների տեսակետները։