close
Եղանակը Երևանում
15 Օգոստոսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
15 Օգս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Հաջորդ փուլը սկսված է, ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ․ Վարուժան Գեղամյան

Քաղաքական

18 Մայիսի 2022, 15:59
 Հաջորդ փուլը սկսված է, ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ․ Վարուժան Գեղամյան

2021 թ. օգոստոսի 16-ին Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը հայտարարում է. «Իսկ Արևմտյան Զանգեզուրը (նկատի ունի՝ Սյունիքի մարզը) այժմ գտնվում է Հայաստանի վերահսկողության ներքո։ Սակայն Զանգեզուրի միջանցքի ստեղծման արդյունքում մենք, իհարկե, կօգտվենք դրանից և կվերադարձնենք մեր քաղաքացիներին իրենց նախնիների հողերը։ Այդպիսի ծրագրեր կան և դա բնական է, քանի որ մեր քաղաքացիները բռնությամբ վտարվել են այժմյան Հայաստանի տարածքից։ Ոչ միայն Զանգեզուրի, այլև Գյոյչայի շրջանից և նրանք լիարժեք իրավունք ունեն ապրելու իրենց նախնիների հողում։ Մենք այս գործը թողնում են հաջորդ փուլի համար»։

Շտապեմ հավելել, որ այդ հաջորդ փուլը սկսված է։ Ու հենց սրա դեմ են այսօր փողոցներում պայքարում տասնյակ հազարավոր մարդիկ։

Երեկոյան ես, ընկերներս, բարեկամներս ու հազարավոր անծանոթ հայեր նորից լինելու ենք հրապարակում ու երթերին, որպեսզի մեր բողոքը հայտնենք Սյունիքի թուրքացման, Արցախի վերջնական հանձնման դեմ։ Մենք դուրս չենք գալիս որևէ ուժի ու քաղաքական գործչի համար, այլ Հայաստանի պետականության փրկության համար։

Վարուժան Գեղամյան

Պ.գ.թ., թյուրքագետ

 

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica