close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, ուր գնաս՝ գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու մինչև հեռացնենք․ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատան մոտ

Քաղաքական

17 Մայիսի 2022, 21:25
 ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նիկո՛լ, ուր գնաս՝ գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու մինչև հեռացնենք․ Իշխան Սաղաթելյանը՝ կառավարական առանձնատան մոտ

Ֆրանսիայի հրապարակից մեկնարկած՝ «Դիմադրություն» շարժման երթը կանգ առավ կառավարական առանձնատան մոտ, որտեղ ապրում է Նիկոլ Փաշինյանը՝ հայտնում է Yerkir.am-ը։

Փաշինյանի բակում ցուցարարները վանկարկեցին՝ «առանց թուրքի Հայաստան» և «առանց Նիկոլ Հայաստան»։

Սա վերջին օրերն է, որ մի հոգին այստեղ մնում է, ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, կառավարական առանձնատունը պետք է ծառայի ժողովրդին՝ պատերազմում վիրավորված մարտիկներին։

«Նիկո՛լ, ուր գնաս՝ հետևից գալու ենք՝ կլինի կառավարական առանձնատանը, աշխատասենյակում, Հայաստանի մարզերում, թե արտերկրում, ա՛յ սենց հետապնդելու ենք, գալու ենք քո հետևից, օր ու արև չենք տալու մինչև հեռացնենք։  Նիկո՛լ, դու պետք է գնաս, որ մեր երկրում լինի համերաշխություն, որ հայ ժողովուրդը ապրի, որ Արցախը մնա հայկական, որ հայ մարդը լինի անվտանգ և երջանիկ։ Հետևաբար, այլընտրանք չունես՝ ինչքան անցնցում, այնքան լավ քեզ համար, գնա՛, որ մեր երկրում լինի հանդարտություն և կայունություն»,-հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասն՝ տեսանյութում․

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica