close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Զիջել Տիգրանաշենը նշանակում է զիջել գլխավոր զարկերակը դեպի Սյունիք եւ Արցախ․ Աննա Գրիգորյան

Քաղաքական

17 Մայիսի 2022, 20:49
 Զիջել Տիգրանաշենը նշանակում է զիջել գլխավոր զարկերակը դեպի Սյունիք եւ Արցախ․ Աննա Գրիգորյան

«Այսօրվանից մեկնարկած անհնազանդության ակցիաները նոր թափ են հաղորդել մեր շարժմանը։ Կառավարությունում նստած վախկոտն արդեն խուճապի մեջ է, դրա մասին է խոսում այն փաստը, որ հրահանգել էր բոլորին բերման ենթարկել»,- Ֆրանսիայի հրապարակում հանրահավաքի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նրա խոսքով, մայթին կանգնած մարդկանց էլ էին բերման ենթրակում, ինչը նշանակում է՝ իսկապես խուճապի մեջ է իշխանությունը։

«Դա նշանակում է, որ վաղն ավելի մեծ ակցիաներ են լինելու, ավելի շատ մարդիկ են գալու, ավելի ուժեղ ենք լինելու վաղը։

Հասկանում ենք, որ աշխատանքի եք, բայց եթե մի քանի օր բոլորով բոլոր գործերը կողքի թողած գանք այստեղ, խնդիրները լուծվելու են։

Խնդրում եմ՝ վաղն ավելի մեծ վճռականությամբ գալ այստեղ։ Ես վաղն առավոտ ութին այստեղ եմ լինելու։ Մեր պայքարն անկասելի է, սա պետք է մեկընդմիշտ հասկանալ։ Վաղը ավելի մեծ ուժգնությամբ շարունակվելու ենք մեր երթերն ու ակցիաները»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Խոսելով սահմանագծման ու սահմանազատման մասին՝ նա ասաց, որ պետք է ստեղծվեր հանձնաժողով, որը մինչև օրս չի ստեղծել, թե ինչ սկզբունքով պետք է ստեղծվի, որևէ մեկը չգիտի դրա մասին։

«Բայց սրանք ասում են՝ այդ գործընթացի համատեքստում կարելի է հայելային հետքաշում իրականացնել։ Պետք է բացառել հայելային հետքաշումը, քանի որ դա նշանակում է փաստացի վերահսկողության կորուստ սեփական տարածքի նկատմամբ։ Դա կարող է ասել, ով ընդհանրապես չի ճանաչում սեփական երկրի տարածքը, չի տիրապետում սեփական երկրի քարտեզին։ Պետք է բացառել հայելային հետքաշումը։

Սահմանազատում, սահմանագծում անթույլատրելի է, քանի դեռ ադրբեջանական զորքեր են կանգնած մեր երկրի տարածքում։ Դեռ Սև լճում ադրբեջանական զորքեր են, Գեղարքունիքում ադրբեջանակն զորքեր են։

Ուժի սպառնալիքի ներքո սահմանագծում, սահմանազատում չի լինելու»,- ասաց ընդդիմադիր պատգամավորը։

Նրա խոսքով, իշխանությունն իրենց ամբողջ ռեսուրսներով խոսում են, որ մեր երկրի տարածքում կան ինչ-որ անկլավներ։

«Թող լավ լսեն աթոռներից կառչած մարդիկ՝ Տիգրանաշենը հայկական է ու հայկական է մնալու, Տավուշի 7 գյուղերը մերն են ու չենք զիջելու։

Դու զիջես Տիգրանաշենը, նշանակում է զիջում ես քո հիմնական զարկերակը դեպի Սյունիք և Արցախ։ Չպետք է լինի։ Սրանք իրենց աթոռը պահելու համար ամեն բան են զիջելու։ Մեր գործն է թույլ չտալ դա և թույլ չտալ սրանց հեռացնելով։

Մինչև վերջ գնալու ենք, տեր ենք հայրենիքին»,- ասաց Աննա Գրիգորյանը։

Այս բաժնի այլ նորությունները
Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica