close
Եղանակը Երևանում
26 Հունիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
26 Հնս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

«Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր

Հասարակություն

17 Մայիսի 2022, 16:14
 «Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին ողբերգական ավտովթարի հետևանքով մահացածը ՀՀ ՊՆ ծառայող էր

Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Նորայր Խաչատրյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է մայիսի 14-ին Արագածոտնի մարզում՝ Կարբի համայնքի վարչական տարածքում գտնվող Արայի լեռան «Ծաղկեվանք» կոչվող եկեղեցու ճանապարհին BMW 5 մակնիշի ավտոմեքենան վարած և վթարի հետևանքով մահացածի ինքնությունը․ գրում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ մահացածը Արագածոտնի մարզի բնակիչ՝ 27-ամյա Էրզիկ Ազիզյանն էր։ Պարզվել է նաև, որ այդ օրը դեպքի վայրում հավաքված քաղաքացիների հայտնած տեղեկությունները, որ հիվանդանոց է տեղափոխվել ևս 1 հոգի, չեն հիմնավորվել։ Մահացածը ծառայում էր ՀՀ պաշտպանության նախարարությունում։

Մայիսի 14-ին ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 17:00-ի սահմանում BMW-X5 մակնիշի ավտոմեքենան Արա լեռան տարածքին հարակից Ծաղկեվանքի ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս էր եկել երթևեկելի գոտուց, մի քանի պտույտ գլորվելով՝ բախվել ապառաժ քարերին և կողաշրջված վիճակում հայտնվել ձորում:  

Վթարի հետևանքով քաղաքացիների օգնությամբ 2 հոգի մարմնական վնասվածքներով դուրս էին բերվել ձորից և տեղափոխվել «Աշտարակ» բժշկական կենտրոն:

Քաղաքացիների ավտոմեքենաներին էին մոտեցել Աշտարակի հիվանդանոցի շտապօգնության բժիշկները, ովքեր վիրավորներին տեղափոխել էին շտապօգնության ավտոմեքենա, և պարզվել էր, որ նրանցից մեկը մահացած է:  

Դեպքի վայր էին ժամանել ԱԻՆ Փրկարար ծառայության Արագածոտնի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից, սակայն փրկարարների օգնության կարիք չէր եղել:  

Դեպքի վայր էին ժամանել ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանն ու ոստիկանության Աշտարակի բաժնի պետ Մարտիրոսյանը: 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica