Իրանը մի քանի շաբաթից կկարողանա միջուկային ռումբ ստեղծել. Իսրայելի պաշտպանության նախարար
Տարածաշրջան

Մի քանի շաբաթից Իրանը կունենա բավականաչափ հարստացված ուրան՝ առաջին միջուկային ռումբը ստեղծելու համար. ըստ իսրայելական ԶԼՄ-ների՝ հայտարարել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցը Ռայխման ինստիտուտում դասախոսության ժամանակ։
«Մի քանի շաբաթից Իրանը կունենա այնքան հարստացված ուրան, որը բավական է առաջին միջուկային ռումբը ստեղծելու համար։ Այս օրերին Թեհրանը փորձում է ավարտին հասցնել 1000 առաջադեմ IR6 ցենտրիֆուգների տեղադրումը Նաթանզի շրջանի ստորգետնյա օբյեկտում»,- ասել է նա: