close
Եղանակը Երևանում
3 Հուլիսի 2022
+16°
+27°Ցերեկ
+15°Գիշեր
weather
close
Փոխարժեք
3 Հլս 2022
USD1486.54
GBP1613.24
EUR1550.71
RUB16.86
close

ՀՀ, ք. Երևան Հանրապետության փ. 30

+374 10 52 15 01
ՎԵՐԵՎ

Թագուհի Թովմասյանը գրություններ կուղարկի գլխավոր դատախազին և միջազգային կառույցներին

Հասարակություն

17 Մայիսի 2022, 14:31
 Թագուհի Թովմասյանը գրություններ կուղարկի գլխավոր դատախազին և միջազգային կառույցներին

Առավոտից հետևում եմ ոստիկանական գործողություններին և ևս մեկ անգամ համոզվում եմ, որ երեկվա հայտարարությունս, որ Նիկոլ Փաշինյանը հրահանգ է տվել ոստիկաններին էլ ավելի ագրեսիվ գործել, այսօր առավել կենսական է: Այս մասին հայտարարություն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանը:

«Ոստիկանների ակնհայտ անհամաչափ և բիրտ ուժ են կիրառում իրենց բողոքի ձայնը խաղաղ ակցիայի միջոցով բարձրացրած ՀՀ քաղաքացիների նկատմամբ, անհարկի քաշքշում նրանց՝ տապալելով գետնին: Ոստիկանական նման գործողությունների արդյունքում այս պահի դրությամբ արդեն ունենք տուժած քաղաքացիներ, նրանցից երկուսը ձեռքի կոտրվածք ունեն, ընդ որում՝ մեկը կին է:

Բերման են ենթարկվել շուրջ 414 քաղաքացիներ. ոստիկանական բաժանմունքներում այլևս տեղ չկա, և քաղաքացիներին բաժանմունքից բաժանմունք են տեղափոխում:

Պատգամավոր Գեղամ Մանուկյանը հայտնում է, որ ոստիկանության ծառայողները «առևանգել են պատգամավոր Թադևոս Ավետիսյանին»:
Ոստիկանության աշխատակիցների կողմից այս վարքագիծը խիստ անընդունելի և դատապարտելի է:

Հարգելի ոստիկաններ, հիշեցնում եմ՝ ձեր առաքելությունը ՀՀ քաղաքացու պաշտպանությունն է:

Ուշադրությամբ հետևում եմ իրավիճակին և փաստահավաք աշխատանքների ամփոփումից անմիջապես հետո գրություններ եմ ուղարկելու ՀՀ գլխավոր դատախազին և միջազգային գործընկերներիս»:

 

Ամենաշատ ընթերցվածները
Yandex.Metrica